Կորոնավիրուսի կանխարգելման համար բացված հաշվի մուտքերը կազմում են ավելի քան 8.6 միլիոն դրամ

Արցախում Նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելման և Հանրապետությունում կայուն համաճարակային վիճակի պահպանման նպատակով ԱՀ կառավարության կողմից կազմակերպվող աշխատանքներին ֆինանսական աջակցության նպատակով՝ Արցախի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության արտաբյուջետային հաշվին մայիսի 25-ի ժամը 10:00-ի դրությամբ մուտքերը կազմել են 8 միլիոն 666.8 հազ. դրամ:

Արցախի «Տեղեկատվական շտաբ»-ի փոխանցմամբ՝ ֆինանսական աջակցություն ցուցաբերելու ցանկություն ունեցող անձինք կարող են նվիրատվություն կատարել Արցախի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության արտաբյուջետային հետևյալ հաշիվներին.

22300612211100 (AMD)

22300110153200 (USD)

22300200153300 (EUR)

22300400153100 (RUR):