Թուրքիան շարունակելու է աջակցել Ադրբեջանին․ Չավուշօղլու

«Alanya Dim» հեռուստաընկերության եթերում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է․ «Ադրբեջանի ցավը Թուրքիայի վիշտն է, իսկ Բաքվի ուրախությունը, Անկարայի ուրախությունն է»:

Ըստ նրա՝ Թուրքիան միշտ առանձնահատուկ կարևորություն է տվել Ադրբեջանի հետ հարաբերություններին, և երկու երկրների միջև հարաբերությունները հիմնված են «Մեկ ազգ` երկու պետություն» սկզբունքի վրա:

Չավուշօղլուն նշել է, որ երկու եղբայրական երկրները հաջողությամբ համագործակցում են բոլոր ոլորտներում, ինչի մասին վկայում են տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում առկա բազմաթիվ նախագծերը:

Թուրքիայի արտգործնախարարը շեշտել է, որ Անկարան միշտ փորձել է աջակցել Ադրբեջանի եղբայրական ժողովրդին, և շարունակելու է այդպես լինել:

«Անկարան պաշտպանում է Ադրբեջանի շահերը այն հարթակներում, որտեղ Բաքուն ներկայացված չէ: Ադրբեջանական կողմը նույն դիրքորոշումն ունի», – ասել է Չավուշօղլուն: