Թրամփը հայտարարել է, որ տարեկան աշխատավարձը տրամադրել է ԱՄՆ-ի կարիքների համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պաշտոնում իր աշխատանքի առաջին իսկ օրվանից տարեկան աշխատավարձը տրամադրել  է Միացյալ Նահանգների կարիքներին:

«Ես ի սկզբանե տալիս եմ և տվել եմ իմ ամբողջ տարեկան աշխատավարձը՝ 400 հազար դոլարից մինչև 450 հազար դոլար, մեր կառավարությանը: Վերջին ստացականը տվել եմ ԱՄՆ առողջապահության նախարարությաը՝ COVID-19- ի դեմ պայքարում օգնելու համար: Դա ինձ համար մեծ պատիվ է», – գրել է Թրամփը «Թվիթերի» իր միկրոբլոգում:

Ավելի վաղ ճեպազրույցի ժամանակ Սպիտակ տան խոսնակ Քեյլի Մակինան ցույց է տվել այն 100 000 ԱՄՆ դոլարի ստացականը, որ Թրամփը իր նախագահական աշխատավարձից նվիրել էր ԱՄՆ Առողջապահության նախարարությանը ՝ կորոնավիրուսի կանխարգելման և բուժման նպատակով դեղերի մշակման համար:

Ջոնս Հոփկինսի համալսարանի տվյալներով ՝ ԱՄՆ-ում գրանցված է COVID-19- ով վարակման 1 643 098 դեպք, մահացել է 97 711 մարդ: