Հրապարակախոս Արտյոմ Խաչատրյանին բերման են ենթարկել Տաթևիկ Ռևազյանի մասին ՖԲ գրառման համար

Այսօր առավոտյան, ժամը 9:00-ին Ոստիկանության երկու աշխատակիցներ, առանց պատշաճ հիմնավորման՝ բերման են ենթարկել հրապարակախոս Արտյոմ Խաչատրյանին:

«Իմաստը ո՞րն է ինձ առավոտյան իմ տնից բերման ենթարկելը, կարող էին կանչել Ոստիկանություն և ես ինքնակամ կգնայի»,- մեզ հետ զրույցում ասաց Արտյոմ Խաչատրյանը` նկատելով, որ իրականացված գործողությունն իրավաչափ չէ.

«Բերման են ենթարկում մարդկանց, ովքեր գողություն են արել, թաքնվել են կամ վտանգ կա, որ կթաքնվեն, կամ արել են այնպիսի մի արարք, որի համար նպատակահարմար չէ տվյալ անձին նախապես զգուշացնելը: Ինձ բերման ենթարկելու իմաստը չկար»:

Պարզվում է` Ա. Խաչատրյանը բերման է ենթարկվել բռնության կոչի, քարոզի կասկածանքով, ինչի համար հիմք է հանդիսացել օրերս նրա կատարած ֆեյսբուքյան գրառումը:

Մեզ հետ զրույցում Արտյոմ Խաչատրյանը ներկայացրեց իր և ոստիկանության քննիչի միջև տեղի ունեցած զրույցը.

«Ես հարցնում եմ հետաքննիչին` դուք իմ գրառման մեջ թմրանյութերի առք ու վաճառքի մասին խոսք տեսնո՞ւմ եք, ասում է` ոչ: Ուրեմն, այնքանով, որքանով գրառմանս մեջ նարկոտիկի մասին խոսք չկա, այդքանով էլ բռնության կոչ չկա: Այդ ինչպե՞ս է, որ դուք իմ գրառման մեջ բռնության կոչ եք տեսնում, գրել եմ բռնաբերե՞ք Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանին, իհարկե` ոչ, նման կոչեր չկան իմ գրառման մեջ: Գրառումս ավելի շուտ սիրո կոչ է, որ Քաղաքվիացիայի կոմիտեի նախագահ Ռևազյանը աղջիկ է ունեցել: Եվ ես բացատրել եմ, թե ինչու եմ ուրախ, որ Տաթևիկ Ռևազյանն աղջիկ է ունեցել, ոչ թե տղա: Ուրախ եմ, որովհետև, եթե տղա ծնվեր, ըստ իս, կդառնար Սաֆարյան Ստյոպիկ կամ Բարսեղյան Լևոն, որոնք ՀՀ ազգային անվտանգության համար սպառնալիք ներկայացնող անձինք են: Քննիչն ինձ հարցրեց` Սաֆարյան Ստյոպիկի վտանգը ո՞րն է, բացատրեցի` մարդը 2008-ի մարտի 1-ին երեխայի կոշիկ է տանում ԱՄՆ դեսապանատուն ու դեսպանին զեկուցում, թե ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրահանգով երեխա է սպանվել… Որքան քիչ լինեն մեր հասարակության մեջ նմանները, այնքան անվտանգ կլինի Հայաստանը»,-եզրակացնում է հրապարակախոսը:

Խաչատրյանն անլուրջ է համարում նման գրառման համար իրեն բերման ենթարկելը և նկատում է`սա կամայականություն է, Փաշինյանն անցել է բոլոր չափերը. «Գրառումս մեկը կարող է նորմալ ընդունել, մյուսը` ոչ, ինչպես ասում են՝ ճաշակի հարց է: Բայց այն իրականում ոչ մի առնչություն չունի բռնության կոչի հետ: Ասել եմ, եթե Ռևազյան Տաթևիկը երկրորդ աղջիկն էլ ունենա, ես նորից նման գրառում կանեմ ու կարտահայտեմ իմ ուրախությունը: Այսինքն, ես չեմ զղջում իմ արածի համար, դա իմ համոզմունքն է, ես նրան համարում եմ բոզ, ու ոստիկանությունում ներկայացրածս բացատրության մեջ նաև մեջբերում եմ արել Աստվածաշնչից, ասել եմ` դեմ եմ ու պայքարում եմ արևմտյան բոլոր «արժեքների» դեմ, այն բոլոր միջազգային կոնվենցիաների դեմ, որոնք մեր ինքնությունն են քայքայում, վտանգավոր են մեր հասարակության համար: Եվ այդ առումով, Տաթևիկ Ռևազյանը բացասական օրինակ է մեր հասարակության համար»:

Հրապարակախոսը մտահոգ է, որ ոստիկանությունը լուրջ գործերով զբաղվելու փոխարեն, հիմա զբաղված է իր դեմ քրեական գործ սարքելով` հիմք ընդունելով սովորական, հուզական գրառումը: «Հիմա պիտի նստեն, մտածեն, որ գործ հարուցեն: Բայց չէ՞ որ ՀՀ ոստիկանությունը, ԱԱԾ-ն պետական կարևորագույն համակարգեր են, որոնցում զգացմունքներով չպետք է առաջնորդվեն: Դրանցում պետք է գործեն զուտ իրավունքի նորմերը: Չի կարելի անհիմն դատապարտել մարդուն և դա անել` առաջնորդվելով հույզերով: Ապշեցնողն այն է, որ Դատախազությունն այսպիսի գրություն է ուղարկում Ոստիկանություն`«կասկածանք` բռնության քարոզի ու կոչի», սա խայտառակություն է, Դատախազությունում բոլորը քրեագետներ են, ու ինձ զարմացնում է, թե սարկազմով գրած իմ տողերի մեջ ինչպե՞ս են բռնության կոչ տեսել»:

Խաչատրյանն անդրադառնալով Ազգային ժողովի կողմից բռնության կոչի քրեականացմանը, նկատեց, թե սա կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ, մանավանդ, երբ սահմանված չեն հստակ չափորոշիչները: Հրապարակախոսը արդարացի հարց է հնչեցնում. «Եթե ես հետայսու մեջբերեմ Աստվածաշնչից մի հատված, դա կարո՞ղ է դիտվել բռնության կոչ: Օրինակ, Աստված Մովսեսին ասում է` միասեռականներին քարկոծեք, մահապատժի ենթարկեք: Եթե ես այս տողերը գրեմ ֆեյսբուքյան իմ էջում, դա կհամարեն բռնության քարո՞զ»:

Հիշեցնենք` վերջերս ՀՀ քրեական օրենսգրքում կատարված փոփոխությամբ, Ազգային ժողովը քրեական պատասխանատվություն նախատեսեց` բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, կամ այսպես ասած՝ ատելության կոչերի համար։ Իհարկե, դեմ լինելով ցանկացած տեսակի բռնության և բռնության ու ատելության կոչերին, սակայն ակնհայտ է, որ «ատելության կոչերը» քրեականացնող օրինագծի ընդունումը բացառապես քաղաքական նպատակներ է հետապնդում, և իշխանության ձեռքին մահակ է` քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելու համար: Ակնհատ է, որ այն կիրառվելու է երկակի ստանդարտներով, հետևաբար, ոչ թե կնպաստի անհանդուրժողականության նվազմանը, ինչի մասին հայտարարում է իշխանությունը, այլ ճիշտ հակառակը, այն առավել նպաստելու է մեր հասարակության բևեռացմանը: