Հաղթանակը բոլորինս է. Սերժ Ավետիքյան (տեսանյութ)

Ցանկացած բնագավառում հայազգի որևէ մեկի հաղթանակը բոլորինս է:

Ֆրանսիան այն երկիրն է, որտեղ մեր բազմաթիվ հայրենակիցներ հաստատվել են և աշխարհին ներկայացել իբրև հայի այցետոմս:

Ֆրանսահայ կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ, պրոդյուսեր Սերժ Ավետիքյանը երկու տասնյակից ավելի ֆիլմերի հեղինակ է։

«Շնային պատմություններ» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմում ներկայացված է 1910 թ. Կոնստանդնապոլսում ծավալված անցուդարձը:

Այն թափառող շների մասին է, որոնցից ազատվելու համար Օսմանյան Թուրքիայի կառավարությունը քշել-հանել է Մարմարա ծովի լքված կղզի:

Այս տասնհինգ րոպեանոց ֆիլմը Օսմանյան Թուրքիայում հայերի ճակատագրի մասին է:

Սերժ Ավետիքյանն այս ֆիլմով ցանկացել է պահել կապն իր պապերի և իր թոռների միջև, որպեսզի այն չկտրվի:

Մրցանակը ՝«Ոսկե արմավենու ճյուղը» 2010 թ. մայիսի 24-ին Կաննի 63-րդ փառատոնին նրան են հանձնել Ատոմ Էգոյաննն ու Միշել Ռոդրիգեսը:

Սիրանույշ Եղիազարյան