Ռուսաստանում COVID-19-ից ապաքինվածների թիվը գերազանցել է 107 հազարը

Ռուսաստանում անցած օրը 8 111 մարդ COVID-19-ից ապաքինվելուց հետո դուրս է գրվել բժշկական հաստատություններից: Այս մասին հաղորդել է վարակի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբը:

Այսպիսով, բուժառուների ընդհանուր թիվը, որոնք բժիշկներին հաջողվել է բուժել կորոնավիրուսից, այժմ Ռուսաստանում կազմում է 107 936:

Մեկ օրում COVID-19 վարակի նոր դեպքերի թիվը կազմել է 9 434, դեպքերի մեծ մասը արձանագրվել է Մոսկվայում, մերձմոսկովյան շրջանում և Սանկտ Պետերբուրգում:

Ընդհանուր առմամբ, մինչ օրս Ռուսաստանի Դաշնությունում պաշտոնապես գրանցված է կորոնավիրուսով վարակված 335 882 մարդ: