Արցախում կորոնավիրուսից բուժվել է ևս մեկ քաղաքացի

Մայիսի 23-ին, ժամը 11։00 դրությամբ Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 33 դեպք, որից, 10-ը՝ բուժված, մահվան դեպքեր չեն գրանցվել։

Արցախ տեղեկատվական շտաբի փոխանցմամբ, մեկուսացման մեջ է գտնվում 78 քաղաքացի, ընդհանուր թեստավորվածների թիվը կազմում է 725 մարդ։