Մարդիկ հղփացել են այնքան, որ հաշվի չեն առնում նույնիսկ ընտանիքը

Տիգրան Աթանեսյանի բնակարանի վրա հարձակումն ամենաթողության ու լկտիության ամենավառ դրսևորումն ա։

Երբ «թավշյա հեղափոխությունը» դեռ նոր էր մեկնարկել, նույնիսկ որոշ փաստաբաններ արհամարհեցին իրենց մասնագիտական պատիվն ու տոգորված դըմփհուհականությամբ՝ խուսափում էին պաշտպանել թավիշով թիրախավորվածներին, մինչդեռ հենց փաստաբանի բարձր իրավագիտակցությունն է այն խթանիչը, որ պետք է ակնհայտ դարձներ՝ անհնար է իրավունքի ու օրենքի ոտնահարմամբ իրավական պետություն կառուցել։ Հետո, ինչպես և ակնկալվում էր, թավշյա ուղտը չոքելու էր բոլորի դռանը, բայց Տիգրանն այն բացառիկներից էր, ում համար մասնագիտությունը փեշակ չէր. զարմանալի էր, որ ֆեյքային հարձակման ենթարկվեց հենց նրանց կողմից, ում տարիներ առաջ պաշտպանել էր ու ոչ պակաս պրոֆեսիոնալիզմով՝ փաստորեն, դառնալով թիրախավորված առաջին փաստաբանն, ինչ է հանձն է առել Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի շահերի պաշտպանությունը։

Մարդիկ հղփացել են այնքան, որ հաշվի չեն առնում նույնիսկ ընտանիքը՝ Տիգրանի կինն ու երեխաները տանը մենակ են եղել։ Տեղի ունեցածն առերևույթ խուլիգանություն է, և կատարողները միանշանակ պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության, դե իսկ բարոյական տեսանկյունից, կարծում եմ, բոլորդ գիտեք՝ ինչ անուն պետք է տալ մարդու տան վրա հարձակվողին։

Վահե Եփրիկյանի ֆեյսբուքյան էջից

Tigran Atanesyanի բնակարանի վրա հարձակումն ամենաթողության ու լկտիության ամենավառ դրսևորումն ա։Երբ《թավշյա…

Опубликовано Վահե Եփրիկյան Пятница, 22 мая 2020 г.