Լանսարոտեի կոնվենցիա կամ անծանոթից կոնֆետ չվերցնելու դաստիարակությունը (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարում հաղորդման հեղինակ Թագուհի Ասլանյանն անդրադառնում է «Սեռական շահագործումից և սեռական բռնությունից երեխաներին պաշտպանելու մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիային, որը վավերացնողները պնդում են, թե այն որևէ կապ չունի սեռական կրթության հետ, այլ ընդամենը կանխարգելող և պատժող գործիք է, իսկ կոնվենցիայով ընդամենը պետությունները պարտավորվում են որոշակի տեղեկություններ տալ երեխաներին նրանց սեռական բռնություններից և շահագործումից պաշտպանելու համար։

Կոնվենցիան հանրության և մասնագետների շրջանում հենց այդ պատճառով է մտահոգություններ առաջացրել՝ երեխաներին դպրոցներում սեռական կրթություն տալու համատեքստում, քանի որ որևէ մեկը տեղյակ չէ, թե ինչ չափորոշիչներով ու ծրագրով է այդ կրթությունն իրականացվելու և արդյոք դրանք չեն խեղաթյուրի երեխայի հոգեկան աշխարհը, չեն խեղի և հասարակության խիստ սեռականացված անդամների չեն դաստիարակի։

Որքան էլ կոնվենցիան վավերացնողները պնդում են, թե այն կապ չունի կրթության հետ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը հաստատել է, որ իրականում նման կրթական ծրագրեր նախատեսվում են։

«Սիրելի հայրենակիցներ, ինչպես արդեն տեղեկացրել էի, երեկ՝ ՀՀ ԱԺ մի խումբ պատգամավորների հետ հանդիպել ենք ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի և փոխնախարար Ժաննա Անդրեասյանի հետ: Հանդիպմանը քննարկվեցին հանրության որոշ շրջանակներում հնչեղություն ստացած Լանզարոտի կոնվեցիայի մի շարք դրույթներ, որի արդյունքում ձեռք բերվեց պայմանավորվածություն, ըստ որի՝  կձևավորվի աշխատանքային խումբ բաղկացած կրթության ոլորտի փորձագետներից և ԱԺ պատգամավորներից, ովքեր ներգրաված կլինեն ոչ միայն չափորոշիչների ուսումնասիրության և քննարկման, այլ նաև կրթական ծրագրերի մշակման ողջ գործընթացում»,- գրել է պատգամավորը՝ այդպիսով ի հայտ բերելով օրենսդիր և գործադիր մարմնի ներկայացուցիչների սուտը:

Մանրամասները՝ տեսանյութում