Ռուսաստանում երրորդ օրն է՝ կորոնավիրուսի դեպքերը 9000-ից պակաս են

Ռուսաստանի 84 շրջաններում մեկ օրում հաստատվել է COVID-19- ի 8 894 դեպք, մահացել է 150 մարդ, ապաքինվել է 7144 մարդ: Այս մասին հաղորդել են օպերատիվ շտաբից:

Երկրում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 326 448-ի, որից 3 249-ը մահացել են, ապաքինվել է 99 825 մարդ: Իրականացվել է ավելի քան 8,1 միլիոն թեստավորում: Նախօրեին վարակվել էր 8 849 հիվանդ է, 127-ը մահացել էին, 7289-ը դուրս են գրվել հիվանդանոցներից:

Ինչպես և նախորդ օրերին, նոր դեպքերը մեծամասամբ գրանցվել  են Մոսկվայում (2 988), այնուհանդերձ արդեն երրորդ օրն անընդմեջ մայրաքաղաքում այս ցուցանիշը երեք հազարից ցածր է: Հաջորդը մերձմոսկովյան շրջանն է (824) և Սանկտ Պետերբուրգը (389):

Նաև մեկ օրում գրանցվել է 202 նոր հիվանդ Նիժնի Նովգորոդի մարզում, 150-ը՝ Կրասնոյարսկի երկրամասում, 138-ը՝ Ռոստովի մարզում, 135-ը՝ Սվերդլովսկի շրջանում: Հիվանդների գրեթե կեսը չունի ախտանիշներ: