ԱՄՆ կոնգրեսը կարգելի Թրամփին՝ առանց թույլտվության միայնակ դուրս գալ միջազգային պայմանագրերից

ԱՄՆ Կոնգրեսում մտցվել է մի նախագիծ, որը երկրի նախագահին արգելում է դուրս գալ միջազգային պայմանագրերից՝ առանց օրենսդիրների թույլտվության: Նախաձեռնողները սենատոր Էդվարդ Մարկին և կոնգրեսական Ջիմմի Պանետտան են: Այս մասին տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստին»:

Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփը որոշում է կայացրել դուրս գալ Բաց երկնքի պայմանագրից՝ առանց կոնգրեսականների հետ խորհրդակցելու, չնայած, ըստ օրենքի, նա պետք է դրա մասին նախազգուշացներ 120 օրվա ընթացքում:

Կոնգրեսականները դատապարտել են Սպիտակ տան ղեկավարի գործողությունները: Նրանք հայտարարել են, որ նախագահի որոշումը հանդիսանում է «ապտակ» Եվրոպայում ԱՄՆ դաշնակիցներին:

LIVEnews.am, ԱՄՆ Կոնգրես,  արգելել, Դոնալդ Թրամփ, դուրս գալ, միջազգային պայմանագիր, նախագիծ, օրենք, Բաց երկնքի պայմանագիր