Ռուսաստանի դպրոցների այս տարվա շրջանավարտների համար աշնանային զորակոչը կհետաձգվի

Այս մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ կրթության ոլորտի խնդիրների մասին առցանց խորհրդակցության ժամանակ։

ՌԴ պաշտպանության նախարարության մայիսի 20-ի տվյալներով՝ Ռուսաստանի զինված ուժերում նոր կորոնավիրուսով վարակվել է 1548 զինծառայող։ Ռազմական ԲՈՒՀ-երի կուրսանտների և զինծառայողների կազմում կան 940 վարակվածներ, իսկ Պաշտպանության նախարարության քաղաքացիական աշխատակիցներից վարակվել է 393 մարդ։