Ես չեմ բացառում, որ ինքնամեկուսացում հայտարարած երեք նախարարներն արդեն գտնվում են ՀՀ-ից դուրս

Այն, որ Դոնալդ Թրամփը երեկ հայտարարեց գլոբալիստների կողմից կազմակերպված մեծագույն կեղծիք COVID-19-ի մասին ու հանեց բոլոր սահմանափակումները, անձամբ ես ողջունում եմ։ Հակագլոբալիստները հաղթում են գլոբալիստներին։

Այն, որ սորոսական նախարարները, շուրջ 5 ամիս «աշխատելուց» հետո, սկսել են ինքնամեկուսացվել, չնայած իրենց բացասական թեսթերի արդյունքներին (այսօր էլ` Բաթոյանը), նույնպես շատ հետաքրքրական փաստ է ու մտածելու տեղիք պետք է տա։

Այս երկու հանգամանքը ցույց են տալիս, որ գլոբալիստները պարտվել են Համաշխարհային երրորդ պատերազմում և հետ են քաշում իրենց ուժերը։

Ես չեմ բացառում, որ ինքնամեկուսացում հայտարարարծ երեք նախարարներն արդեն գտնվում են ՀՀ-ից դուրս (սովորության համաձայն` փախել են):

Խնդրում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր տիրապետում են որևէ ինֆորմացիայի ՀՀ Առողջապահության, Տարածքային կառավարման և Սոցիալական հարցերի նախարարությունների սորոսական նախարարների գտնվելու տեղի մասին, ինձ տրամադրեն այդ տեղեկատվությունը։

Հ.Գ. Փաստորեն Թորոսյանն այնքան էլ չի ինքնամեկուսացվել ….. բա որ դու ինքնամեկուսացման պայմանները չես պահպանում, ուրիշներից ի՞նչ ես պահանջում :

Հ.Գ. Շուտով «կինքնամեկուսանան» նաև Արայիկ Հարությունյանն ու Ռուստամ Բադասյանը։

Հ.Գ. Աննա Հակոբյանի «զարմիկ» Էրիկ Գրիգորյանի «ինքնամեկուսացումը» կրեց «հրաժարականի» տեսք։

Հ.Գ. Բոլորդ հատ-հատ պատասխան եք տալու !!!

Մարինա Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից

Այն, որ Դոնալդ Թրամփը երեկ հայտարարեց գլոբալիստների կողմից կազմակերպված մեծագույն կեղծիք COVID-19-ի մասին ու հանեց բոլոր…

Опубликовано Мариной Хачатрян Четверг, 21 мая 2020 г.