Ռուսաստանը մտադիր է հունիսի կեսերից վերականգնել ավիահաղորդակցությունը Ասիայի և Եվրոպայի բազմաթիվ երկրների հետ

Հունիսի կեսերից Ռուսաստանն ավիահաղորդակցությունը վերականգնի Ասիայի, Եվրոպայի բազմաթիվ երկրների հետ: «ՌԻԱ Նովոստիի» տեղեկացմամբ, այս մասին հայտնել է երկրի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյը:

«Մենք տեսնում ենք, որ կորոնավիրուսով վարակվածության ցուցանիշը երկրում իջնում է, հետևաբար, աստիճանաբար հանում ենք սահմանափակումները: Ներքին տուրիզմը կվերաբացվի մայիսի վերջին, և մենք հույս ունենք, որ հունիսի կեսերից ավիահաղորդակցությունը վերականգնվի Ասիայի, Եվրոպայի բազմաթիվ երկրների հետ»,- ասել է նա: Նախարարը նշել է, որ Թուրքիան այն երկրներից  է, որն աշխարհում առաջիններից է սկսել նախապատրաստությունը զբոսաշրջային ոլորտում իրավիճակը կայունացնելու համար: Եվ այդ երկրի տուրիստական ոլորտն ակնկալում է, որ Ռուսաստանի հետ ավիահաղորդակցությունը կվերականգնվի հուլիսի կեսին: