Այս բոլոր խնդիրները պարետատան ոչ ճիշտ աշխատանքի և չմտածված քայլերի արդյունքն են

Երբ իշխանությունները հայտարարում են արտակարգ դրություն, տրամաբանական է, որ հենց իշխանություններն էլ պետք է պատասխանատվություն ստանձնեն այն քաղաքացիների համար, ովքեր այս կամ այն կերպ վնասներ են կրում արտակարգ իրավիճակով պայմանավորված սահմանափակումների պատճառով: Այսօր, օրինակ, բողոքում էին ռեստորանների, հարսանեկան սրահների տերերը, անիմատորները, սննդի և զվարճանքի ոլորտում ներգրավված մարդիկ: Մենք գիտենք, որ  զբոսաշրջության և սպասարկման ոլորտում աշխատող մարդիկ շատ լուրջ վնասներ են կրել սահմանափակումների պատճառով, և որքանով է ճիշտ հիմա այդ մարդկանց բերման ենթարկել, ինչը և արվել է: Ընդ որում, դա արվել է այն պատրվակով, որ համաճարակի և արտակարգ դրության ժամանակ չի կարելի բողոքի ակցիաներ անցկացնել: Ախր, չի կարելի էդպես. մարդիկ առանց այդ էլ արդեն նյարդայնացած են, իրավիճակն իսկապես օր օրի թեժանում է: Եվ այո, այս բոլոր խնդիրները պարետատան ոչ ճիշտ աշխատանքի և չմտածված քայլերի արդյունքն են:

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից

Երբ իշխանությունները հայտարարում են արտակարգ դրություն, տրամաբանական է,որ հենց իշխանություններն էլ պետք է…

Опубликовано Arman Abovyan Среда, 20 мая 2020 г.