Հումանիտար աղետից խուսափելու համար անհրաժեշտ է նոր՝ հակաճգնաժամային կառավարություն

Վարակի տարածման ահագնացող տեմպը, տնտեսական և սոցիալական լարվածության էական աճը լուրջ սպառնալիք են մեր երկրի համար։ Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:

«Հումանիտար աղետից խուսափելու համար անհրաժեշտ է նոր՝ հակաճգնաժամային կառավարություն, որը  համախմբելով բոլոր կարող ուժերը, դուրս կբերի երկիրը այս ծանր իրավիճակից»,-գրել է Վանեցյանը: