Նիկոլի լայվը և այսօրվա բերման ենթարկման դեպքերի պատճառը

Երեկ Նիկոլ Փաշինյանը հանրությանը հրամցրեց իր գոռգռոցների, փնթփնթոցների, հոխորտանքի, հիասթափության և դժգոհության հերթական չափաբաժինը: Իհարկե, վարչապետի նման ելույթները այլևս ո՜չ զարմացնում, ո՜չ զայրացնում, ո՜չ էլ նույնիսկ զվարճացնում են: Հերթական ֆարսի գիտակցմամբ անտարբերություն` ուրիշ ոչինչ: Սակայն նրա երեկվա ելույթում հետաքրքիր երկու շեշտադրում կար, որ հպարտ ու ոչ այնքան հպարտներին պիտի հետաքրքրի՝

Շեշտադրում/մուննաթ 1

Պարզվեց, որ կորոնավիրուսի հետևանքով մահերի պատճառը ո՜չ ավել ո՜չ պակաս ՀՀ քաղաքացին է։ Կարճ ասած՝ անձամբ իր ու իր կառավարության վրայից մեղքը գցելու համար Փաշինյանը անուղղակիորեն ասաց, որ, օրինակ, վրացի ժողովուրդը ու ընդհանրապես այն ժողովուրդները, որոնք հաջողություն են գրանցում վիրուսի դեմ պայքարում, ուղղակի ավելի խելացի են, քան…. հայերը:

Նա չի ընդունում ու չի կարող ընդունել, որ, օրինակ, Վրաստանի կամ Գերմանիայի կառավարությունն ավելի արդյունավետ, ադեկվատ ու կազմակերպված գործեց ու գործում է, քան ինքն ու իր ապիկարների խմբակը։

Նա չի ընդունում ու չի կարող ընդունել, որ երբ մարդկանց սոված-ծարավ փակում էր տներում, արտակարգ դրությունը պիտի այդ ժամանակ պահպանվեր նորմալ, ոչ թե իմիտացիա արվեր։

Նա չի ընդունում ու չի կարող ընդունել, որ ինչպես իր երկաաաաար լայվերում, այնպես էլ արտակարգ դրության սահմանափակումներում տրամաբանություն չկա ու չի եղել։

Ես իհարկե կարող էի խորհուրդ տալ Փաշինյանին կարդալ գիտական ուսումնասիրություններ այն մասին, որ այն տնտեսագիտական տեսությունները, որոնք հաշվարկի հիմքում դրել են սոցիումի մեծամասնության ռացիոնալության թեզը, սխալ են։ Բայց նա անգամ իր մեկ ամիս առաջվա ասածը չի հիշում, ուր մնաց գիտական տեսություն կարդա ու կիրառի։

Փաշինյանի ուղերձը հետևյալն է` կառավարությունը ինչպես միշտ կատարյալ և անքննելի է, իսկ ժողովուրդը` սխալ և անկատար, ավելին՝ պետք է խոր ափսոսանք ունենալ, որ նման «փայլուն» կառավարությանը բաժին է ընկել նման ոչ ռացիոնալ ժողովուրդ: Ուղղակի մի փոքր խնդիր կա՝ բա չէ՞ որ ինչպես դուք եք սիրում պնդել՝ այդ ժողովուրդն է ձեզ ընտրել։

Շեշտադրում/մուննաթ 2

Հաջորդ կարևոր հարցն այն է, որ վարչապետը ասում է, որ այն մարդիկ, ովքեր չեն հավատում իր բիզնեսների հետ կապված հերքումներին, ցույց են տալիս իրենց փչացածության մակարդակը։ Լու՞րջ։

Եթե սա անձի երկվություն չէ, ու ասողը Նիկոլն է Փաշինյան, ուզում եմ հասկանալ` սա ի՞նչ է` ինքնախոստովանական ցուցմունք, թե ինքնաձաղկման պոռթկում:

Ինչու ինքը ու իր առաջին ընտանեկան բիզնեսը՝ թերթը, որևէ հերքման հավատացե՞լ են։ Աջ ու ձախ մինչ օրս բոլորին անվանարկում է, առանց դատավճիռ մեղադրում, մեկի ասածը դուր չի գալիս, որդիներին ու բարեկամներին կանչում են իրավապահները, որ «չափը ճանաչեն»։ Ու նա ասում է ինձ հավատացեք։

Ինչո՞ւ ինքը սուրբ է, Հռոմի պապն է, թե Հիսուսը, որ մարդիկ իրեն հավատան ու չկասկածեն, որ ինքը կարող է բիզնես ունենալ։

Հ.Գ. Նիկոլ Փաշինյանը արտակարգ դրությունը պահում է երկու իրար հետ չշաղկապված նպատակով՝ մեկը քաղաքական, մյուսը անձնական։ Առաջինն այն է, որ ընդդիմախոսները հավաքներ անելու հնարավորություն չունենան, նա դրանից ծայրահեղ է վախենում։ Դրա համար էլ ամեն ինչ բացել է, իսկ հավաքների ազատությունը սահմանափակած պահել։ Այսօրվա զավեշտալի հավաքական բերման ենթարկելու փաստը ձեզ օրինակ։

Երկրորդն այն է, որ………..օնլայն խաղատների և վիճակախաղերի բիզնեսը ծաղկի։

Երբ տեսնեք սթրեսի մեջ գտնվող, փակված ու փող չունեցող ժողովրդի հաշվին այս 2-3 ամիսների ընթացքում ինչ գերշահույթ են ունեցել օնլայն կազմակերպությունները աչքներիդ չեք հավատա։ Չզարմանաք, եթե այս գրառման տակ սովորականից ավելի շատ ֆեյքերի հրավառություն տեսնեք։ Բայց ամեն ինչ հերթով։

#ժողովրդի_վարչապետը

Արփինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

Նիկոլի լայվը եւ այսօրվա բերման ենթարկման դեպքերի պատճառըԵրեկ Նիկոլ Փաշինյանը հանրությանը հրամցրեց իր գոռգռոցների,…

Опубликовано Arpine Hovhannisyan Среда, 20 мая 2020 г.