ԱՀ ԱԺ նախագահի տեղակալ է ընտրվել Գագիկ Բաղունցը «Միասնական հայրենիք» կուսակցությունից

ԱՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահի տեղակալ է ընտրվել «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կողմից առաջարկված թեկնածու Գագիկ Միքայելի Բաղունցը («Միասնական հայրենիք» կուսակցություն):
Ազգային ժողովի հաշվիչ հանձնախմբի նախագահ Էդուարդ Աղաբեկյանի ներկայացմամբ՝ գաղտնի քվեարկության արդյունքում՝ Գագիկի Բաղունցի թեկնածությանը կողմ է քվեարկել 33 պատգամավորներից 27-ը, դեմ՝ 4-ը, անվավեր է ճանաչվել 2 քվեաթերթիկ: