Ռուսաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 8 849 դեպք

Ռուսաստանի 84 շրջաններում, ըստ օպերատիվ շտաբի, մեկ օրվա ընթացքում հաստատվել է 8 849 COVID-19-ի դեպք, մահացել է 127 մարդ, հիվանդանոցից դուրս է գրվել 7 289 մարդ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Երկրում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 317 554-ի, որից 3 099-ը մահացել է, ապաքինվել է 92 681 մարդ: Կատարվել է ավելի քան 7,8 միլիոն թեստավորում: Նախօրեին ապաքինվածները (9262) առաջին անգամ ավելի շատ էին քան  վարակվածները (8764):

Նոր դեպքերի մեծ մասը մինչ օրս արձանագրվում է մայրաքաղաքում`2 913, որին հաջորդում են մերձմոսկովյան շրջանը (892) և Սանկտ Պետերբուրգը (408): Միևնույն ժամանակ, Մոսկվայում, երկրորդ օրն անընդմեջ, դուրս գրվածների թիվը գերազանցում է վարակվածների թվին:

Նաև 376 նոր հիվանդ է արձանագրվել Կրասնոյարսկի երկրամասում, 204-ը`Նիժնի Նովգորոդի մարզում, 174-ը` Սվերդլովսկի մարզում, մեկական`Նենեցական ինքնավար մարզում, Ղրիմում և Սևաստոպոլում: