Վրաստանի առողջապահության նախարարությունը 300 000 արագ թեստ է գնել

Վրաստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ Համաշխարհային բանկի աջակցության ծրագրով 30 000 արագ թեստ են ձեռք բերել: Այս մասին ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ թեստերի մատակարարը «չինական կառավարության կողմից արտոնագրված ընկերություն է, որն այդ թեստերը մատակարարում է եվրոպական երկրներին և Միացյալ Նահանգներին»:

Հայտնի է, որ թեստերը կլինիկաներին կբաժանվեն ավելի ուշ: