Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 335 նոր դեպք, ապաքինվել է ևս 162 մարդ

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի տեղեկացմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 335 նոր դեպք, ապաքինվել է ևս 162 մարդ:

Արձանագրվել է մահվան 3 դեպք: Պացիենտները եղել են 64 (տղամարդ), 65 (տղամարդ), 90 (տղամարդ) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: