Բալին միջազգային զբոսաշրջիկների համար կբացվի հոկտեմբերից

Ինդոնեզիայում գտնվող Բալի կղզին միջազգային զբոսաշրջիկների համար բաց կլինի հոկտեմբերից: Այս մասին տեղեկացրել է «Ինտերֆաքս» գործակալությունը:

«Համավարակի ամբողջ ժամանակաշրջանում Բալի կղզում ընդամենը 371 վարակվածության դեպք է գրանցվել, 4 մարդ մահացել է: Դա շատ ցածր ցուցանիշ է՝ համեմատած Ինդոնեզիայի այլ տարածքների հետ»,- մեջբերում է  «Ինտերֆաքսը» «The Jakarta Post» պարբերականի հրապարակումը:

Եթե Բալիում պահպանի բարենպաստ համաճարակային իրավիճակ, ապա իշխանությունները կղզին միջազգային զբոսաշրջիկների համար կարող են բացել արդեն հոկտեմբերից: Պարբերականը նշում է, որ Ինդոնեզիայի տնտեսության համար զբոսաշրջությունը կարևոր նշանակություն ունի: Այս ոլորտով է պայմանավորված բնակչության 80 տոկոսի եկամուտները: Եվ այսօր Ինդոնեզիայի տնտեսությունը զգալիորեն տուժել է: