Մենք կարողացել ենք օղակը սեղմել և ամեն ինչ հսկողության տակ է. Տավուշի մարզպետը «Տավուշ տեքստիլում» հաստատված կորոնավիրուսի դեպքերի մասին

Շինարարական ձեռնոց և բժշկական դիմակ արտադրող «Տավուշ տեքստիլի» արտադրամասերից մեկում հաստատվել է կորոնավիրուսի 7 դեպք, հարակից 2 արտադրամաս փակվել է, 150 աշխատակից և նրանց ընտանիքի անդամները ինքնամեկուսացվել են։

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը «Ազատությանը» տված հրացազրույցում վստահեցրել է, որ փակված արտադրամասերը բժշկական դիմակ չեն արտադրել։

Նշենք, որ այս պահին մարզում կա 31 վարակակիր։