Կորոնավիրուսը հասավ Նոյեմբերյան

Մայիսի 20-ին Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում արձանագրվել է կորոնավիրուսով հիվանդացության մեկ դեպք։ Tesankyun.am-ի տեղեկացմամբ, սա Նոյեմբերյանում տեղի բնակչի կորոնավիրուսով հիվանդանալու առաջին դեպքն է։  «1975 թ․ ծնված տղամարդուն  տեղափոխել են Երևան։ Մեր տեղեկություններով՝ հիվանդ տղամարդը զբաղվում է տների վերանորոգմամբ»,-գրել է կայքը։