Կոտայքի մարզում կորոնավիրուսային հիվանդության 7 նոր դեպք է հաստատվել

Կոտայքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 7 նոր դեպք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում նշել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

«Մայիսի 20-ի ժամը 11:00-ի դրությամբ Կոտայքի մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության 507 հաստատված դեպքեր, որից առողջացել են 229 քաղաքացիներ, արձանագրված մահերի թիվը 10 է:

Առո՛ղջ եղեք»,- գրել է նա: