Մոսկվայում ռեկորդային թվով մարդիկ են ապաքինվել կորոնավիրուսից

Վերջին օրերին կորոնավիրուսից ռեկորդային՝ 5 440 մարդ է ապաքինվել Մոսկվայում: Ապաքինվածների ընդհանուր թիվը կազմում է 36 հազար: Այս մասին հայտարարել է Մոսկվայի փոխքաղաքապետ Անաստասիա Ռակովան:

«Մոսկվայում ապաքինվածների թիվն արագորեն ավելանում է»,-ասել է նա:

Ավելի վաղ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել էր, որ մայրաքաղաքը խուսափել է կորոնավիրուսի համաճարակի ամենասարսափելի սցենարից:

Նրա խոսքով՝ քաղաքային իշխանությունները մայիսի կեսին սպասում էին կորոնավիրուսի տարածման այնպիսի մակարդակի, որի ընթացքում առողջապահական համակարգը չէր հասցնի սպասարկել հիվանդներին: