Վրաստանում այսօր հնչեց վերջին զանգը

Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Միխեիլ Չխենկելին շնորհավորել է շրջանավարտներին՝ դպրոցն ավարտելու կապակցությամբ։ Նախարարը մաղթել է նրանց հաջողություններ՝ հույս հայտնելով, որ նոր փորձառություններով, զարգացման նոր հեռանկարներով և պարտականություններով առանձնացող սերունդը կկառուցի յուրահատուկ ապագա:

Հիշեցնում ենք, որ այսօր՝ մայիսի 20-ին, ավարտվեց 12-րդ դասարանի աշակերտների ուսումը: Այնուամենայնիվ, «Հեռուստադպրոցի» շրջանակներում նրանց համար նախատեսված հատուկ դասերը կշարունակվեն մինչև հունիսի 15-ը: