Լավրովն ու Մամեդյարովը քննարկել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը

Տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հեռախոսային զրույցը Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ:

ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանձնարարությամբ արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկու երկրների քաղաքացիներին արագ հայրենիք վերադարձնելու գործնական միջոցառումները՝ շեշտը դնելով այս ուղղությամբ համատեղ ջանքերի ամենօրյա համակարգման կարևորության վրա:

Հաստատվել է փոխադարձ տրամադրվածությունը ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության և բազմապլանային համագործակցության հետագա խորացման ուղղությամբ, այդ թվում՝ կորոնավիրուսի համավարակի և դրա հետևանքների հակազդման հարցերում:

Կարծիքների փոխանակում է կատարվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրում գործերի վիճակի մասին: