Վարակիչ հիվանդությունների մասնագետը կանխատեսել է կորոնավիրուսային իրավիճակը Ռուսաստանում

Ռուսաստանում կորոնավիրուսային իրավիճակը կարող է բարելավվել մինչև հուլիս: Այս մասին ասել է Առողջապահության նախարարության վարակիչ հիվանդությունների գլխավոր մասնագետ Էլենա Մալիննիկովան:

«Ենթադրում եմ, չնայած այն բանին, որ մենք բոլորս դուրս ենք գալիս և պետք է աստիճանաբար դուրս գալ և ազատվել կարանտին հասկացողությունից… հուլիս ամսվա ընթացքում դուք կմոռանաք մեր մասին և մեզ չեք հրավիրի», -այս մասին ասել է Մալիննիկովան առաջին ալիքի «Դոկ-տոկ» հաղորդման եթերում:

Նա նշել է, որ Ռուսաստանում գրանցված դեպքերի տեմպերի անկման միտումը շարունակվում է, և եթե նույնիսկ առաջիկայում աճեր լինեն, դրանք պայթունավտանգ չեն լինի:

Ռուսաստանում, վերջին տվյալների համաձայն, հայտնաբերվել է COVID-19- ի վարակման 299 941 դեպք, որից մահացել է 2837 հիվանդ, ավելի քան 76 հազար մարդ ապաքինվել է:

Ռուսներին խնդրել էին համաճարակի ժամանակ տանից դուրս չգալ, բացառությամբ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Շատ շրջաններում ներդրվել է մուտքի հսկողություն, իսկ  մի շարք շրջաններում էլ անհրաժեշտ է դիմակներ կրել հասարակական վայրերում: