Արցախը հանձնո՞ւմ են․ իրականում ի՞նչ փաստաթուղթ է դրված բանակցությունների սեղանին (տեսանյութ)

Այսօր LIVEnews.am-ը զրուցեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ, «Արցախի պահպանողական» կուսակցության նախագահ Դավիթ Բաբայանի հետ։

Ապրիլի 21-ին ՌԴ արտգործնախարարը հայտարարեց, որ Արցախյան հակամարտության կարգավորման շուրջ այժմ ակտիվ բանակացություններ են ընթանում, բանակցությունների սեղանին դրված է փուլային կարգավորումը։ Սերգեյ Լավրովի հայտարարությունը դժգոհությունների ալիք բարձրացրեց հասարակության շրջանում։ Հայաստանյան իշխանությունների արձագանքը անորոշ էր և շատ հարցեր բաց էր մնում հասարակության և շատ գործիչների համար։

«Արցախի պահպանողական» կուսակցության նախագահն անդրադառնալով վերոնշյալ իրադարձություններին՝ հայտարարեց, որ փուլային կարգավորումն այն կլինի, երբ Ադրբեջանը ճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը և հակառակը, ինչպես նաև տեղի ունենա սահմանների հստակեցման գործընթաց։

Քաղաքագետը լուծումներից մեկը տեսնում է նաև Արցախի Հանրապետության միացումը Մայր Հայաստանին։

Ինչ վերաբերում է հայաստանյան և արցախյան իշխանությունների վարած քաղաքականությանը, Արցախյան հակամարտության կարգավորման շուրջ և երկու հայկական պետությունների տարակարծությանը տվյալ խնդրի շուրջ, ապա Դավիթ Բաբայանը գտնում է, որ այստեղ չկա տարակարծություն և անհամատեղելիություն և վստահություն հայտնեց, որ հայաստանյան իշխանությունները երբեք չեն կայացնի այնպիսի որոշում, որը դեմ կլինի Արցախի Հանրապետության և արցախցիների  շահերին, քանզի դա կնշանակի ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի կործանում։

Մանրամասները՝ տեսանյութում