ԵԱՏՄ-ում մինչև 2025 թ. պետք է ֆիքսվի գազի ընդհանուր շուկայում գնագոյացման միասնական մոտեցման սկզբունքը. Նիկոլ Փաշինյան

«Ես բազմիցս նշել եմ, որ աճող հետընթացի և համավարակի շրջանում մենք առանձնահատուկ տեղ ենք հատկացնում մեր համագործակցության զարգացմանը, ավելի քան համոզված եմ, որ մենք պետք է ամրապնդենք մեր միությունը և կատարելագործենք ինտեգրացիայի առանցքային ինստիտուտները,- Նիկոլ Փաշինյանն այս մասին ասաց Եվրասիական Բարձրագույն խորհրդի տեսակոնֆերանսի ժամանակ:-Մենք պետք է ապացուցենք նրանց կայացած լինելը ճգնաժամի ընթացքում և պատրաստվածությունը համատեղ օգտվելու բոլոր տնտեսական հնարավորություններից, որոնք հավանաբար կհայտնվեն հետճգնաժամային շրջանում: Այս համատեքստում կարևոր նշանակություն ունեն մինչև 2025 թվականը Եվրասիական ինտեգրացիայի զարգացման ռազմավարական ուղղությունները: Վստահ ենք, որ համագործակցության երկարացումը կնպաստի ինչպես համագործակցության ինտենսիվությանն, այնպես էլ՝ միության ինովացիոն լինելուն, դրա  մրցունակության բարձրացմանը և գիտաարտադրական պոտենցիալի աճին»:

Վարչապետը նշեց, որ գլոբալ տնտեսական մարտահրավերները, որոնց մենք այսօր բոլորս բախվում ենք, գազի ընդհանուր շուկա ձևավորելու անհրաժեշտություն են առաջացնում, և Հայաստանը դրա կարիքն առավել քան սուր է զգում:

«Էներգառեսուրսների ոչ խտրական սկզբունքներով գործող միասնական շուկան պետք է դառնա մեր ինտեգրացիայի հիմքերից մեկը: Առանց դրա հնարավոր չէ որակյալ առաջընթաց ինտեգրացիոն գործընթացներում, հնարավոր չէ ապահովել միության բոլոր մասնակիցների տնտեսական գործունեության գլխավոր պայմանները: Եվրասիական ինտեգրացիոն միության զարգացման ռազմավարական ուղղություններում մինչև 2025 թվականը պետք է ֆիքսվի գազի ընդհանուր շուկայում գնագոյացման միասնական մոտեցման սկզբունքը, այդ թվում՝ միասնական տարիֆներ սուբյեկտներին՝ գազի փոխադրման ծառայությունների համար»,-ասաց վարչապետը:

Նրա խոսքերով՝ միությունը պետք է ձգտի այդ նպատակի փուլային կատարմանը, ինչը հող կնախապատրաստի միության ներսում ավելի խորը տնտեսական ինտեգրացիայի համար: