Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ընդամենը 1 նոր դեպք

Վրաստանում վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ընդամենը 1 նոր դեպք: Այս մասին տեղեկացնում է pia.ge կայքը` հղում անելով երկրի կառավարության ներկայացրած տվյալներին:

Այսպիսով՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության գրանցված դեպքերի թիվը հասել է 702-ի:

Վերջին օրվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից առողջացել է 24 մարդ, առողջացածների ընդհանուր թիվը 456 է: Երկրում կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան 12 դեպք:

Վրաստանում 3787 մարդ գտնվում է կարանտինային գոտիներում, 337 մարդ հիվանդանոցներում հսկողության տակ է:

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 4 909 393 է, մահացել է 320 441 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 213 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին: