Եթե մարդը աշխատանք չունի, վաստակ չունի, ի՞նչ կապ ունի՝ նրան 10 000 ենք տուգանո՞ւմ, թե 100 000 (տեսանյութ)

Այսօր ԱԺ յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի արտահերթ նիստում   «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը անդրադառնալով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին՝ ասաց. «Եթե ուզում եք ավելի ճշտախոս գտնվենք, դիմակները ոչ միայն գործատուների վրա չպետք է դրվի, այլև քաղաքացիների վրա: Սոցիալական պետություն է, պետությունը պետք է հոգա: Մենք այդպիսի իրավաչափ բեռ չենք կարող դնել գործատուի վրա, ասել՝ դու պարտավոր ես դիմակով ապահովել: Քաղաքացին աշխատանք չունի, ասում են՝ գնա դիմակ առ, որպեսզի շրջես: Եթե մարդը աշխատանք չունի, վաստակ չունի ինչ, կապ ունի նրան 10 000 ենք տուգանո՞ւմ, թե 100 000»:

Մանրամասները՝ տեսանյութում