Տիգրան Աբրահամյանն ազատվել է ԱՀ նախագահի խորհրդականի պաշտոնից

Մայիսի 19-ին նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Տիգրան Աբրահամյանն ազատվել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդականի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:

Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։