Տրամաբանակա՞ն է՝ այն ժամանակ տուգանվում էին 3-ը, ընդ որում 100 000 դրամ, հիմա ոչ ոք չի տուգանվում (տեսանյութ)

Այսօր ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի արտահերթ նիստում  «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը անդրադառնալով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին՝ ասաց. «Մինչև խստացումները հանելը, երբ նոր էր որոշումն ընդունվել, որ օրինակ մեքենայում երկու հոգուց ավելի մարդ եթե լինի, ապա այդ մարդիկ տուգանվում են, և դա մինչև թուլացումը, և այդ ժամանակ հիվանդների քանակը ՀՀ-ում ցածր էր: Հիմա կորոնավիրուսի դեպքերը օրվա մեջ տատանվում է 200-ից 300 հոգի, բայց մարշուտնիում անծանոթ մարդիկ 10 կամ 12 հոգի նստած չեն տուգանվում: Հիմա որքա՞ն տրամաբանական է, որ այն ժամանակ տուգանվում էին 3 հոգի, ընդ որում 100 000 դրամով, իսկ հիմա ոչ ոք չի տուգանվում»: Պատգամավորը հավելեց. «Արտակարգ դրությունը թելադրում է արտակարգ որոշումներ, իսկ արտակարգ որոշումները հետևյալն է. չի կարող մարդը այս պարագայում ամսական 30 000 հատկացնի դիմակ-ձեռնոցին: Կամ անապահով խավերին պետք է անպայման ապահովել դիմակով, կամ վարչարարական մեխանիզմներ կիրառել, որ գները կտրուկ իջնեն»:

Մանրամասները՝ տեսանյութում