Իմքայլականներ և ոչ միայն, իմացեք, Նիկոլը բոլորիդ քցելու է

Անցած շաբաթ օրը բոլորս ականատես եղանք, թե ոնց է Նիկոլը ակնարկում, որ ինքը, որպես կանոն, «միայնակ խաղացող» է, և դա է պատճառը, որ նա իր բոլոր քաղաքական գործընկերներին ժամանակի ընթացքում, այսպես ասած, «քցել» է՝ թողնելով ճանապարհի կեսին։

Հանրության տարբեր շրջանակներում հաճախ է խոսվում այն մասին, որ օրվա իշխանության շատ ներկայացուցիչներ բավական կոշտ են արձագանքում տեղի ունեցող իրադարձություններին, նշվում է, որ նոր իշխանությունների շարքերում կան իրական «հեղափոխականներ» և «հեղափոխության նվիրյալներ», սակայն, ցավոք, նրանք չեն գիտակցում, որ Հայաստանում տեղի ունեցած սահմանադրական կարգի այս երկամյա տապալման ավարտից հետո իրենք մնալու են միայնակ, քանի որ դառնալու են Նիկոլի հերթական զոհը։

Իր խոսքում Նիկոլը բացահայտ ակնարկեց, որ ինքը ոչ ոքի չի վստահում (ասեմ ավելին չի էլ հիշելու, ոնց չհիշեց պինցետը և տան քաշած օղին, կորոնավիրուսի դեմ պայքարելուց), և այս ընթացքում նկատվում է, քանի որ նրանք, ովքեր հրաժարականներ են ներկայացրել և թողել այս «թավշյա մղձավանջը», հասկացել են, որ հետագայում կանգնելու են լուրջ փաստի առաջ, և այդ ժամանակ ժողվարչապետն այլևս չի լինելու։

Հայաստանում ստեղծված քաղաքական կոլապսի գլխավոր մեղավորը Նիկոլն է, բայց դա Ձեզ չի ազատում պատասխանատվությունից, ով որոշեց միանձնյա վերցնել ողջ իշխանությունը՝ չունենալով պատմություն և արժեք ունեցող կուսակցություն ու քաղաքական թիմ։ Նիկոլի քաղաքական դիլետանտության պատճառն այն է, որ առաջին պատահած մարդուն նշանակեց նախարար ու մտցրեց խորհրդարան՝ փորձելով հայ ազգի համար ձևավորել «քաղաքական էլիտա»։

Հ.Գ. Արդեն տևական ժամանակ է, ինչ քայլած իշխանության, իսկ ավելի կոնկրետ՝ Նիկոլի վարկանիշը գահավիժում է երկրաչափական պրոգրեսիայի նվազման կարգով։ Այդ անկման պատճառները մի քանի տասնյակ են․ օրինակ՝ խոստումների չկատարման, գործ անելու փոխարեն՝ մշտապես մեղավորների փնտրման, հայտարարվում է տնտեսական հեղափոխության մասին, իսկ մենք ականատես ենք լինում ժողովրդին աղքատության ու հուսահատության ճիրանները գցելու փաստին:

Финита Ля Комедия, господа марширующие, и это-факт!

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից

Իմ քայլականներ և ոչ միայն,իմացեք, Նիկոլը բոլորիդ քցելու է.Անցյալ շաբաթ օրը բոլորս ականատես եղանք թե ոնց է Նիկոլը…

Опубликовано Artur R Tovmasyan Понедельник, 18 мая 2020 г.