ԱԺ եկել եմ մի քանի դեղատներ շրջայց կատարելով. դիմակների գները 220-260 դրամ են (տեսանյութ)

Այսօր ԱԺ յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի արտահերթ նիստում   «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց. «Առավոտյան ԱԺ եկել եմ կենտրոնի մի քանի դեղատներ շրջայց կատարելով: Դիմակների գները սկսում են 220 դրամից մինչև 260 դրամ: Ձեռնոցները սևը 100 դրամ, երևի գույնը ավելի էլիտար է համարվում, այլ գույնի ձեռնոցները 60-80 դրամ: Հարգելի կառավարություն, պետք չէ ողջ պատասխանատվությունը գցել քաղաքացու վրա»:

Մանրամասները՝ տեսանյութում