Պարո՛ն փոխնախարար, Ձեր ձևակերպումը հերթական խառնաշփոթն է առաջացնելու (տեսանյութ)

Այսօր ԱԺ յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի արտահերթ նիստում   «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը անդրադառնալով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին՝ հարց ուղղեց  ՀՀ արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանին. «Պարո՛ն փոխնախարար, Ձեր ձևակերպումը հերթական խառնաշփոթն է առաջացնելու, ոչ բոլորն են հոմանիշների հայերեն բառարանին լավ տիրապետում: Բաց տարածքում դիմակի առկայություն մարդկանց գերակշիռ մեծամասնությունը նորից հասկանալու է, որ բաց տարածքներում դիմակներ կրելը պարտադիր է: Խնդրում եմ հստակեցրեք հանրության համար, որ բաց տարածքներում ընդամենը պետք է մոտը ունենալ դիմակ և միայն փակ տարածքներում պետք է կրել դիմակ»: Ապա պատգամավորը հետաքրքրվեց, թե արդյո՞ք նախկին տուգանքները չեղարկվելու են: «Այս օրենքը հետադարձ ուժ չունի և համաձայն չեմ, որ այս ձևակերպումը առաջացնում է խառնաշփոթ»,- պատասխանեց փոխնախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում