Եթե հիմա հարյուրապատիկը դարձնում եք տասնապատիկ, դա կիրառվելո՞ւ է նախկինում տուգանվածների վրա (տեսանյութ)

ԱԺ յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի արտահերթ նիստում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը անդրադառնալով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին՝ հարց ուղղեց ՀՀ արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանին. «Այսինքն բաց տարածքներում տուգանքը 10 000 եք  սարքում, փակ տարածքներում տուգանք չի՞ լինելու: Երկրորդը, եթե հիմա հարյուրապատիկը դարձնում եք տասնապատիկ, դա կիրառվելո՞ւ է նաև նախկինում տուգանվածների վրա: Ինչո՞ւ տասնապատիկ, և ոչ երեքապատիկ կամ հնգապատիկ»:  «Փոխվարչապետի որոշմամբ, մայիսի 14-ին  թիվ 74 որոշմամբ  սահմանվել է բաց տարածքներում դիմակի առկայության պարտադիրություն, հետևաբար սա վերաբերում է կոնկրետ այդ պահանջին: Ինչ վերաբերում է փակ տարածքներում դիմակի կրելուն, ապա գործող օրենքը  նման պատասխանատվություն սահմանում է»,- պատասխանեց Վահե Դանիելյանը:

Մանրամասները՝ տեսանյութում