«Ռոսպոտրեբնադզորում» հայտարարել են կորոնավիրուսի շրջանառության մակարդակի անկման մասին

Ռուսաստանում կորոնավիրուսի շրջանառությունը, ամենայն հավանականությամբ, նվազում է: Այսպես է կարծում  «Ռոսպոտրեբնադզորի» համաճարակաբանության կենտրոնական հետազոտական ​​ինստիտուտի տնօրեն Վասիլի Ակիմկինը:

«Իրոք, մենք տեսնում ենք բնակչության թեստավորման ծավալի աճ, թեստերի քանակը աճում է, բայց միևնույն ժամանակ, մենք վերջերս չենք տեսել վարակվածների թվի աճ: Ամենայն հավանականությամբ, սա վկայում ենք այն մասին, որ բնակչության շրջանում վիրուսի շրջանառության մակարդակը ընկնում է», – Առաջին ալիքի «Դոկ-Տոկ» հաղորդման եթերում ասել է Ակիմկինը:

Նա հստակեցրել է, որ անցած շաբաթվա ընթացքում բնակչության շրջանում կորոնավիրուսի շրջանառության մակարդակը նվազել է գրեթե չորսից հինգ անգամ, իսկ այսօր Մոսկվայում այն ​​կազմում է 2,6%, մերձմոսկովյան շրջանում`3,8 և 3,9, իսկ եղել է 12-14%:

Ռուսաստանում վարակվածների ընդհանուր թիվը 290 678 է, հիվանդությունից մահացել է ընդհանուր առմամբ 2 722 քաղաքացի, ապաքինվել  է 70 209-ը: