Նախորդ օրվա տապալված ասուլիսից հետո նման անատամ հրապարակումը վկայում է, որ իր մոտ այլևս չեն ստացվում ոչ բանավոր, ոչ էլ գրավոր ուղերձները

Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անանուն հոդվածագիրն իր ընտանեկան զլմում հերթական «կոնցեպտուալ» հոդվածն է հրապարակել, այս անգամ՝ «ընդդիմության մոտ քաղաքական օրակարգի բացակայության» մասին։

Ես, իրականում, շատ անհանգիստ եմ իր համար։

Նախորդ օրվա տապալված ասուլիսից հետո նման անատամ հրապարակումը վկայում է, որ իր մոտ այլևս չեն ստացվում ոչ բանավոր, ոչ էլ գրավոր ուղերձները։

Ամբողջ հոդվածում ազնիվ է ընդամենը մեկ միտք՝ ընդդիմություն ասելով Փաշինյանն ի նկատի ունի բացառապես արտախորհրդարանական սպեկտրը, այսպիսով խոստովանելով, որ խորհրդարանում օրերս դառը սուրճ է խմել մեծ առումով, իր դաշնակիցներից մեկի հետ, ում ամեն գնով փորձում էին կարգել «ընդդիմության առաջնորդ»։

Հիմա հոդվածի բուն բովանդակության մասին։

  1. Քաղաքագիտական գիտելիքների պակա՞սն է պատճառը, թե դիտավորյալ ժոնգլյոռությունը, բայց Փաշինյանը հետևողականորեն խառնում է քաղաքական օրակարգ և ծրագիր հասկացությունները։
  2. Ինքնին ֆանտաստիկայի ժանրից է, երբ գլոբալ պոպուլիզմի լոկալ մարտիկը խոսում է քաղաքական բովանդակության մասին, քանզի Նիկոլը, քաղաքական ֆանֆառոնությունից բացի, որևէ այլ նախասիրություններով աչքի չի ընկել։ Պոպուլիզմն ու բովանդակությունն անհամատեղելի են նույնքան, որքան Բռջոնին և Հեգելը, սեխն ու կաթը, կոռոնավիրուսն ու ալկոգելը։
  3. Քաղաքականության մեջ «-իզմերը» մերժողը , սեփական քաղաքական շահերին արժեքներ մատաղ անողը չուներ և չի կարող ունենալ որևէ սկզբունք։ Այս եռաչափ աշխարհում Հայաստանը չունի այդքան «տափակ» քաղաքական վեկտորի շռայլություն։
  4. Փաշինյանական կառավարության ծրագիրը գրոտեսկային խառնուրդ է՝ արտաքինից պարտադրված քայլերի, սեփական պարզունակ մտքերի և նախկին կառավարությունից ժառանգած ծրագրերի copy-paste-երից։
  5. Պրիմիտիվության չափն ընկալելու համար դիտարկեք այս շեդևռալ միտքը. «Հասկանալի է, չէ՞, որ եթե նրանք կոշտ քննադատության են ենթարկում այսօրվա իշխանությունների ցանկացած քայլ, ուրեմն իշխանության գալով՝ իրենք պիտի համարյա բոլոր ոլորտներում հակառակն անեն»։ Ու սա գրում է մի մարդ, ով ոչ միայն մեզ քննադատելով եկավ իշխանության, այլև գալուց հետո շռայլորեն օգտվում է կառավարման համակարգում մեզանից սկսած բազում ռեֆորմներից ու արդյունքներից. 12-ամյա կրթությունից մինչև պարտադիր կուտակային, Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովից մինչև «1000 դրամների» հիմնադրամ և այլն։
  6. Սույն «отец шашлычной демократии» գործիչը մոռանում է, որ մեր հանրային քննադատական դիսկուրսի մեջ կարևոր տեղ են զբաղեցրել առաջարկությունները՝ արտաքին քաղաքականությունից մինչև տնտեսություն, կորոնավիրուսից մինչև դատաիրավական բարեփոխումներ։ Անգամ արտակարգ դրության պայմաններում մենք գենեռացրել և պարետատանն ենք փոխանցել իրավիճակին վերաբերող տասնյակ առաջարկություններ և լուծումներ։
  7. Արտաքին քաղաքականության մասում հոդվածագիրը հասնում է դեմագոգիկ էքստազի։ Էլ «ինքնիշխանություն», էլ Ռուսաստան, էլ գույք-պարտքի դիմաց։ Պարոնը մոռացել է, որ Հայաստանում երբեք չի եղել այդքան մոսկվայակախյալ կառավարություն, որքան իրենն է։ Բայց սա դեռ ամենը չէ։ Հիրավի, ունիկալ է այս ոլորտում իր կառավարության ձեռքբերումը. փչացնել կամ անլրջացնել Հայաստանի հարաբերությունները դաշնակից, գործընկեր և հարևան բոլոր երկրների հետ։
  8. Փաշինյանը մտահոգ է, որ «նոր քաղաքական ուժը» չկա ու չկա։ Ազնվորեն խոստովանեմ, որ 2018-ի իշխանափոխության պատճառներից մեկն այն էր, որ մենք թերագնահատել էինք Նիկոլին։ Սակայն հիմա արդեն Նիկոլն է ինքն իրեն գերագնահատում՝ ճակատագրի հեգնանքով անձամբ դառնալով սեփական իշխանազրկման գերեզմանափորը։

Մնացածը՝ տեխնիկայի հարց է, քանզի իրական ընդդիմադիր ողջ սպեկտրը արդեն ձևավորել է քաղաքական օրակարգի երեք կարևորագույն խնդիրները՝

  1. Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։
  2. Հայաստան՝ առանց Նիկոլ։
  3. Հայաստան՝ Նիկոլից հետո։

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից

Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անանուն հոդվածագիրն իր ընտանեկան զլմում հեթական «կոնցեպտուալ» հոդվածն է հրապարակել, այս…

Опубликовано Armen Ashotyan Понедельник, 18 мая 2020 г.