Երևանի մանկապարտեզներում ընդունելությունները անորոշ ժամանակով դադարեցվել են

Երևանի մանկապարտեզներում անորոշ ժամանակով դադարեցվել են երեխաների նոր ընդունելությունները։ Այս մասին այսօր առցանց մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը։

«Ցավոք, այս պահին մանկապարտեզներում անորոշ ժամանակով դադարեցված են նոր ընդունելությունները։ Մանկապարտեզների նոր ընդունելություն վերսկսելու մասին համապատասխան հրահանգ կամ որոշում ունենալու դեպքում, մենք անպայման կտեղեկացնենք  հասարակությանը»,- նշեց Վիրաբյանը:

Նա նշեց, որ արտակարգ դրության օրերին Երևանի քաղաքապետարանը մանկապարտեզներում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով իրականացնում է աշխատանքներ՝ սահմանափակ քանակությամբ երեխաների համար։

Մանկապարտեզները կգործեն 2020 թվականի մայիսի 20-ից՝ պահպանելով հատուկ կանոններ։