Վարորդները և ուղևորները պարտավոր են կրել բժշկական դիմակ և ձեռնոցներ. ոստիկանության հորդորը

ՀՀ ոստիկանությունը կոչ է անում  հստակ հետևել ՀՀ պարետի որոշումներին, պահպանել կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելմանն ուղղված անվտանգության կանոնները․ դրանք խախտելու դեպքում կկիրառվեն օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ։

«Անհրաժեշտ է պահպանել սոցիալական հեռավորություն, հանրային բաց տարածքներում գտնվելու ընթացքում ունենալ բժշկական դիմակներ և դրանք կրել Պարետի որոշումով սահմանված դեպքերում։

Հասարակական տրանսպորտում վարորդները, ինպես նաև բոլոր ուղևորները պարտավոր են կրել անհատական պաշտպանության միջոցներ՝ բժշկական դիմակ և ձեռնոցներ։

Նշված պահանջների խախտման դեպքում ուղևորները կիջեցվեն, իսկ մեքենան վարորդի հետ միասին կուղեկցվի ոստիկանություն՝ համապատասխան նյութեր նախապատրաստելու համար»,- ասված է ոստիկանության հայտարարության մեջ։