Մինչ երկիրը զբաղված է ներքաղաքական «գզվրտոցով», թուրք-ադրբեջանական ուղղությամբ շատ վտանգավոր միտումներ են հասունանում

Մինչ երկիրը զբաղված է ներքաղաքական (կներեք) «գզվրտոցով» , տարածաշրջանում, ավելի կոնկրետ՝ թուրք-ադրբեջանական ուղղությամբ, շատ վտանգավոր միտումներ են հասունանում:

Տեսեք՝ վերջին օրերին Ադրբեջանը անընդհատ մեծացնում է ճնշումը Արցախի ուղղությամբ, ընդ որում, դա արվում է փորձված ճանապարհով, այն է ՝ Հայաստանի և Արցախի սահմաններում ռազմական սադրանքներ իրականացնելու միջոցով + հակահայկական դիվանագիտական դեմարշներ (համոզված եմ, որ սադրանքները կլինեն մշտական և միանշանակ կավելանան Ադրբեջանի բնակչության վատթարացող սոցիալական իրավիճակի հետ զուգահեռ):

Հիշենք, որ մայիսի 18-22-ը Ադրբեջանը անց է կացնում հարձակողական բնույթի լայնամասշտաբ զորավարժություններ, ավելին, ադրբեջանցիների կողմից նախապես հայտարարված զորավարժությունների նպատակը՝ «հարձակողական օպերացիայի մշակում» կասկածի տեղ չի թողնում այն հարցում, որ նրանք փորձում են կտրուկ սրել իրավիճակը Արցախի ուղղությամբ:

Թուրքիան ոչ պակաս ագրեսիվ է իրեն պահում Հայաստանի հանդեպ, օրինակ իր առաջնորդ Ռեջեփ Էրդողանի շուրթերով բացահայտորեն վիրավորական և սադրիչ արտահայտություններ է անում: Էրդողանը հայերի և հույների արտասահմանյան լոբբիստական կառույցները հավասարեցրեց բառացիորեն «սատանայական ուժերին», և հայերին սպառնալով ասաց, որ «ներկայիս հայերը թուրքական թրի վրայի մնացորդն են»:

Վերջին օրերի Թուրքիայի և Ադրբեջանի համաժամեցված գործողությունները ոչ մի կասկած չեն թողնում Հայաստանի վրա համաձայնեցված, համակարգված ճնշման վերաբերյալ, ընդ որում ճնշումը կաճի, դա անխուսափելի է: Ի՞նչ պետք է անենք այս դեպքում: Պետք է հասկանալ, որ հայկական կողմի ցանկացած խաղաղասիրական քայլեր թուրքերի և ադրբեջանցիների կողմից ընկալվում են բացառապես որպես հայկական կողմի թուլության դրսևորում, և արդյունքում նրանք հայկական կողմի վրա ճնշում գործադրելու ավելի մեծ փորձերի են գնում: Կարծում եմ, որ մենք իրավունք չունենք ձևացնել, թե ամեն ինչ նորմալ է, ոչ… իրավիճակը մեզ համար նորմալ չէ, և միայն կոշտ պատասխանը՝ բոլոր ուղղություններով կարող է սառեցնել թուրք-ադրբեջանական տանդեմի թեժ ոգևորությունը:

Հ.Գ. Ի դեպ, թուրք-ադրբեջանական ռազմատենչ ոգևորվածությունը ավելացվում է նաև Հայաստանից, երբ տարբեր «թուրքասեր» կասկածելի խմբեր և մարդիկ սկսում են գովազդել թուրքերի և ադրբեջանցիների հետ «հաշտեցման» հակահայկական թրենդը: Հասկացեք, որ քոչվոր թուրքական գազանի հետ հաշտվելու ձեր փորձերը բերում են հակառակ էֆեկտի, իսկ ավելի կոնկրետ՝ դրանք ավելի են գրգռում իրենց ախորժակները:

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից

Մինչ երկիրը զբաղված է ներքաղաքական (կներեք) "գզվրտոցով" , տարածաշրջանում, ավելի կոնկրետ՝ թուրք-ադրբեջանական…

Опубликовано Arman Abovyan Воскресенье, 17 мая 2020 г.