Բերձորի ազատագրմամբ հայկական երկու հանրապետությունները միավորվեցին. այն լոկ տարածքների ազատագրում չէր․ քաղաքապետ

Բերձորցիներն այսօր փոքր խմբերով այցելել են զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձան և հարգանքի տուրք մատուցել:

«Արցախպրեսի» տեղեկացմամբ, ասել է Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանը՝ անդրադառալով քաղաքի ազատագրման 28-ամյակին:

Նրա խոսքով՝ հաշվի առնելով համաճարակի տարածումը՝ զանգվածային միջոցառումներ չեն կազմակերպվում:

«Արցախի համար Լաչինի ազատագրումը չափազանց կարևոր դերակատարություն ունեցավ: Այս 28 տարիների ընթացքում մենք ունեցել ենք բազում ձեռքբերումներ և հաջողություններ: Ներկայումս ունենք բնակեցված մի շարք բնակավայրեր, որտեղ օր-օրի իրականացնում ենք շենացման ու զարգացման ծրագրեր: Ունենք ենթակառուցվածքներ, դպրոցներ, մանկապարտեզ, բարեկարգ ճանապարհներ և հնարավորություններ՝ էլ ավելի բարեկեցիկ դարձնելու մեր ապագան: Մենք պարտական ենք բոլոր այն քաջորդիներին, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին հանուն այսօրվա»,- ասել է քաղաքապետը: