Պոպուլիզմ`առանց քաղաքական օրակարգի

ՀԺ այսօրվա «ճ» կլասի հոդվածը վկայում է մի բանի մասին, որ Նիկոլը անհանգստացած է ոչ թե խորհրդարանական ընդդիմության գոյությունից, այլ նոր երիտասարդ ընդդիմադիր կուսակցություններից:

Բացատրեմ ինչու․ նա լավ հասկանում է, որ մեր սերնդի գործիչները, ովքեր պաշտոններ չեն ունեցել, չունեն բիզնեսներ և չեն ունեցել կրիմինալ անցյալ և «նախկին» չեն և ցանկացած պահի չեն կարող մեզ մեղադրել «բա քո ժամանակ անեիք» ծեծված նախադասությունը, կպցնեն այս կամ այն թուղթը սխալ ստորագրելու և բյուջեն վատնելու թեմաներ: Իհարկե, իդեալական մարդ քաղաքական դաշտում չկա, և նույնիսկ շատ անաղարտ կենսագրությամբ մարդը Նիկոլի քարոզչամեքենայի կիրառումից կարող է վերածվել հակահերոսի, բայց ստեղ կարևորն այն է, որ նա ընդունեց, որ կա նաև նոր երիտասարդ ընդդիմություն:

Նոր երիտասարդ ընդդիմությունը անպայման չի, որ լինի մեկ կամ երկու կուսակցություն, դա անձեր են, որոնց դուք տեսնում եք, լսում եք, սիրում կամ չեք սիրում, բայց իրենք արդեն կան, և պետք է հաշվի նստել այդ փաստի հետ:

Իսկ քաղաքական ծրագրով և օրակարգով իշխանության գալուց խոսում է մի մարդ, ով զրո ծրագրով և պոպուլիզմի հաշվին կարողացավ փողոցից գալ իշխանության: Ով երկու տարի բացի խոստումներից չարեց որևէ իրական բան, ով մինչ օրս չունի նույնիսկ պրիմիտիվ ծրագիր և օրակարգ:

Հ.Գ․ Սերժ Սարգսյանն և Ռոբերտ Քոչարյանը մեր երկիրը պետություն դարձրած մարդիկ են, Արցախը ազատագրած հրամանատարներ և հերոսներ են, քանի սերունդ էլ, որ անցնի մենք թույլ չենք տալու պղծել մեր պատմությունը և խեղել պատմական փաստերը, իսկ դուք դեռ հարց է՝ պատմության մեջ քանի տող կզբաղեցնեք և ինչ վերնագրերի տակ:

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Պոպուլիզմ`առանց քաղաքական օրակարգիՀԺ այսօրվա «ճ» կլասի հոդվածը վկայում է մի բանի մասին,որ Նիկոլը անհանգստացած է ոչ թե…

Опубликовано Վահան Բաբայան Воскресенье, 17 мая 2020 г.