Նիկոլի հրաժարականի երեք գլխավոր փաստերը.

Փաստ N 1. Նիկոլը պետք է հրաժարական տա կորոնավիրուսյան պայքարում գրանցած կատարյալ «բարդակի» համար, քանի որ կառավարությունը, բացի սեփական բիզնես նպատակներին տուրք տալը, ոչ մի շոշափելի գործողությամբ աչքի չընկավ։

Փաստ N 2. Նիկոի հաջորդ ձախողումն արտաքին քաղաքականության տոտալ ամլացումն է, ինչի արդյունքում մենք այսօր ունենք աննախադեպ զրոյական մակարդակի արտաքին քաղաքական կուրս և շուրջբոլորը փչացրած հարաբերություններ՝ գրեթե բոլոր ուղղություններով։

Փաստ N 3. Նիկոլի հրատապ հրաժարականի առանցքը, իհարկե, տապալած Արցախյան բանակցություններն են, որոնք ժամ առ ժամ հարցը մտցնում են և դիվանագիտական, և իրավական փակուղի։

Ըստ էության, այսօր մենք ունենք մի իրավիճակ, երբ հայկական կողմն արդեն երկու տարվա ընթացքում դեռևս չունի ոչ մի հստակ ձևավորված բանակցային դիրքորոշում: Իշխանությունները զուտ փորձում են հակազդել այս կամ այն սպառնալիքներին և ինչ-որ պարզաբանումներ գտնել այս կամ այն ուղղությամբ, նրանք ընդամենը փորձում են պատասխանել տվյալ իրավիճակում առաջացած խնդիրներին, հարցադրումներին, բայց չկա հստակ մշակված բանակցային կոնկրետ դիրքորոշում: Ամենագլխավորը՝ մինչ օրս ոչ ոք չգիտի, ի վերջո, կա՞ բանակցություն թե՞ ոչ։

Այսօր Հայաստանը կորցրել է իր բանակցային դիրքերը և նահանջ գրանցել Արցախի հարցում։

Համադրելով տեղի ունեցող զարգացումները և ընթացող քիչ թե շատ հասանելի տեղեկատվությունները՝ կարելի է փաստել, որ ներկա պահին տեղի է ունենում ակտիվ բանակցային գործընթաց, ինչքան էլ հայաստանյան ղեկավար շրջանակները տարբեր հեքիաթներ կարդան։ Ավելին՝ այս գործընթացի մասին իշխանությունները գերադասում էին լռել և ստիպված եղան ընդունել միայն Լավրովի հայտարարությունից հետո։

Սրանք Նիկոլի քաղաքական ձախողումների ու առանցքային բացթողումների մի փոքր հատվածն են, որը խոսում է նրա դիլետանտ կառավարման կուրսի մասին։ Իշխանության մոտ գրգռվածությունն ակնհայտ է դառնում վիզուալ, երբ ցանկացած հասարակ քննադատություն հանդիպում է ողջ թիմի պաշտպանական ռեակցիային․ ՀՀ քայլած իշխանությունը հոգեվարքի մեջ է, ուստի նման պահվածքը լրիվ ընկալելի է։ Իշխանության և հատկապես Նիկոլի նյարդերը տեղի են տալիս, իշխանության ներկայացուցիչները չեն դիմանում այլընտրանքային կարծիքին, գրեթե բոլոր իրավիճակներում կորցնում են իրենց՝ դրանով հանդերձ դադարելով իշխանավոր լինելուց:

Հ.Գ Քանիցս նշել եմ, որ այսօր Հայաստանում ընդդիմությունը չպետք է քննադատի իշխանությանը, որպեսզի գցի վերջինիս հեղինակությունը, Նիկոլնն ու ընկերները դա անում են լավագույնս:

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից

Նիկոլի հրաժարականի երեք գլխավոր փաստերը.Փաստ N 1. Նիկոլը պետք է հրաժարական տա կորոնավիրուսյան պայքարում գրանցած…

Опубликовано Artur R Tovmasyan Воскресенье, 17 мая 2020 г.