Կորոնավիրուսը կծող շուն է՝ ինքներդ հայտարարեցիք

Իմ ծանոթներից մեկից նոր ահազանգ ստացա: 58 տարեկան կինը ներկա դրությամբ մնացել է դրսում`Թորոսյանի «հիանալի» կազմակերպված աշխատանքի շնորհիվ: Կինը Գեղարքունիքի մարզի Դդմաշեն համայնքից է: Ապրիլի 29-ի գիշերը կնոջը և իր ամուսնուն շտապ օգնության մեքենայով Դդմաշենից տեղափոխել են Երևան Նորքի «Ռեժինե» հյուրանոց, որից հետո մայիսի 1-ին տեղափոխում են Արտաշատ ԲԿ, իսկ 13-ի գիշերը նորից տեղափոխում են Երևան «Min hotel»: Հիմա ամբողջ պատմությունը: Սևանում կնոջն և ամուսնուն թեստավորել են, կնոջ և ամուսնու մոտ դրական է եղել վարակի առկայությունը: Այս տեղափոխումների ընթացքում երկու անգամ կնոջը և ամուսնուն թեստավորել են: Կնոջ մոտ երկու անգամ բացասական է եղել, ամուսնու մոտ մեկ անգամ ՝ դրական, մեկ անգամ՝ բացասական: Կնոջն այսօր դուրս են գրել երեկոյան, իսկ ամուսինը դեռ հյուրանոցում է: Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան, Արսենը այս յուրաքանչյուր տեղափոխումը մի նոր դեպք է հայտարարում, ինտենսիվ աշխատում է ձեր ռեյտինգը տապալելու վրա, կամ հենց դուք այս ամենից տեղյակ եք և այդ դեպքում այս հանցավոր արարքների համար դուք նույնպես պատասխանատու եք: Հիմա այս ամենից առաջանում են մի շարք հարցեր, և եթե դուք այդ հարցերի լուծումները չտաք, հետևաբար, իմ կանխատեսումները ճիշտ են․

1․ Ինչո՞ւ են մարդկանց տեղափոխում մի հյուրանոցից մյուսը, իմաստն ինչո՞ւմն է:

2․ Ի՞նչ բուժումներ են ստացել այս մարդիկ, քանի որ նրանք պնդում են, որ ոչ մի բուժում չեն ստացել:

3․ Ի՞նչ միջոցներով պետք է այս մարդիկ հետ գնան իրենց տուն, եթե գումար չունեն, եթե չեն աշխատում, եթե մարզերում են բնակվում:

4․ Ձեզ հետ միասին քննարկման ժամանակ Թորոսյանը հայտարարում էր, որ վարակը կարող է կրկնվել:

5․Ինչո՞ւ նորմալ սնունդ չեն տրամադրում մեկուսացված մարդկանց: Չէ՞ որ և բարեգործների, և պետբյուջեի հաշվին մեծ գումարներ են ծախսվում:

6․Ինչքա՞ն դեռ պետք է այս աթեիստ նախարարը ձեռք առնի մարդկանց, չե՞ք կարծում, որ արդեն բավ է:

Կից դնում եմ տրված սննդի նկարը:

Հ.Գ . Կորոնավիրուսը կծող շուն է՝ ինքներդ հայտարարեցիք:

Նունե Ներսիսյանի ֆեյսբուքյան էջից

Իմ ծանոթներից մեկից նոր ահազանգ ստացա :58 տարեկան կինը ներկա դրությամբ մնացել է դրսում `Թորոսյանի «հիանալի» կազմակերպված…

Опубликовано Nune Nersisyan Воскресенье, 17 мая 2020 г.