Արայիկ Հարությունյանը և Սամվել Բաբայանը կրկին հանդիպել են․ ի՞նչ հարցեր են քննարկել

Այսօր հանդիպել են ունեցել Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը և «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Բաբայանը՝ ներկայացնելով հանդիպման մանրամասները.

«Ինչպես տեղեկացրել էի օրեր առաջ, Արցախի ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպման ընթացքում քննարկել ենք երկու քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերի համադրելիության հեռանկարը:
Այսօր հերթական հանդիպումն էր՝ արդեն թիմային քննարկման ձևաչափով: Քննարկումների առանցքում ծրագրային սկզբունքային դրույթներն էին, ոլորտային բարեփոխումների ընդհանուր տեսլականը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել «Միասնական հայրենիք» և «Ազատ հայրենիք» կուսակցությունների ներկայացուցիչներից ձևավորվել աշխատանքային խումբ՝ հանագամանորեն ուսումնասիրելու և մշակելու երկուստեք ընդունելի և կիրառելի զարգացման ծրագիր՝ համերախշության, անվտանգության, սոցիալական բարեկեցության սկզբունքով»,-գրել է Սամվել Բաբայանը: