Դրսում դիմակ կրելը որևէ իմաստ չունի

Դրսում դիմակ կրելը որևէ իմաստ չունի։ Ավելին, այն այդքան էլ անվտանգ չէ հատկապես մարդկանց համար, ովքեր ունեն խրոնիկ հիվանդություններ, խնդիրներ սիրտանոթային, շնչառական համակարգերի հետ։ Այս մարդկանց դեպքում դիմակ կրելը կարող է լուրջ փորձություն դառնալ։ Այն լրացուցիչ ծանրաբեռնվածություն է ։ Սխալ է փողոցում պարտադրել դիմակ կրելը։ Այն իրապես անհրաժեշտ է փակ տարածություններում, որտեղ սոցիալական հեռավորության պահպանումը հնարավոր չէ՝օրինակ, խանութ, մետրո և այլն։

Եթե անձն առողջ է, պետք է դիմակ կրի այն ժամանակ, երբ խնամում է COVID-19-ով վարակված անձի։

Դիմակ պետք է կրել, եթե կան հարբուխի սիմպտոմներ։

Դիմակի արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ է դրա կրումը զուգորդել ձեռքերի հաճախակի ախտահանմամբ։

Դիմակ կրելու դեպքում պետք է իմանալ այն կրելու և դեմքից հեռացնելու կանոնները։

Բացի այդ, պետք չէ մոռանալ նաև սոցիալական բեռի մասին։ Ի վիճակի չլինելով գնել նոր դիմակ՝ անձը այդ դիմակը կօգտագործի շատ երկար, իսկ այդ դիմակը երկու ժամ հետո վարակի նոր աղբյուր կարող է դառնալ:

Կարեն Ավագյանի ֆեյսբուքյան էջից

Դրսում դիմակ կրելը որևէ իմաստ չունի։ Ավելին, այն այդքան էլ անվտանգ չէ հատկապես մարդկանց համար, ովքեր ունեն խրոնիկ…

Опубликовано Karen Avagyan Суббота, 16 мая 2020 г.